AM
4 Ապրիլ 2012 - 12:06 AMT

Ձնահյուսերի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել գնացքների չվացուցակի վրա

Ջաջուռ-Մայիսյան հատվածում ընթացող ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները չեն ազդել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքների չվացուցակին: Ներկա պահին բոլոր ներհանրապետական էլեկտրագնացքները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը շարժվում են համաձայն չվացուցակի` առանց որևէ ուշացման:

Հայատանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը արդեն մի քանի օր Ջաջուռ–Մայիսյան երկաթգծի 7-րդ կիլոմետրի հատվածում իրականացնում է ձնահյուսի սպառնալիքի վերացման աշխատանքները: Պայթեցման եղանակով չեզոքացվեց նոր ձնահյուսի առաջացման վտանգը:

Ձյան շերտի հաստությունը կազմում էր մոտ 1 մ, իսկ վտանգավոր հատվածի երկարությունը` 35-40 մ: