AM
4 Ապրիլ 2012 - 14:25 AMT

Հրանտ Մարգարյանի բնակարանի կողոպուտի մանրամասները դեռևս հայտնի չեն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանի կողոպուտի մասին ոստիկանությունը նորություններ դեռևս չունի, մանրամասները հայտնի չեն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից` հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի Երեւանի Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից կատարվել էր գողություն: Գողացել են ոսկյա զարդեր եւ բանկային քարտեր: