Անցած օրվա ընթացքում ավելի քան հազար մարդ Սիրիայից փախել են Թուրքիա: Այդ մասին ապրիլի 5-ին հաղորդում է Agence France-Presse-ը՝ մեջբերելով թուրքական կառավարությունում աղբյուրը, ով ցանկացել է անհայտ մնալ: Նրա խոսքով, փախստականների ընդհանուր թիվը, ովքեր Թուրքիա են ժամանել Սիրիայում ապստամբությունը սկսվելուց ի վեր, գերազանցել է 20 հազար հոգին:
Միաժամանակ Reuters-ը հաղորդում է, որ անցած օրվա ընթացքում Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 1600-ի: Երկու գործակալությունների աղբյուրները փախստականների այդ խումբն ամենամեծն են համարում վերջին ամիսներին:





