Կուբայում՝ Գուանտանամոյում ԱՄՆ բազայում, երկամյա դադարից հետո շարունակվելու է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպիչների գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է DAPD գործակալությունը, մեջբերելով ամերիկյան ռազմական գերատեսչության հայտարարությունը, դատավարությունը վերսկսվելու է մոտավորապես 30 օրից: 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ենթադրվող կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամմեդին և այս գործով չորս այլ կասկածյալներին մեղադրում են ահաբկեչության, ինքնաթիռ զավթելու, դավադրություն կազմակերպելու և այլ հանցագործությունների մեջ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, կարող են դատապարտվել մահապատժի:





