AM
5 Ապրիլ 2012 - 13:08 AMT

Սիրիայի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի շուրջ 7 հազար թեկնածու

Սիրիայի բարձրագույն ընտրական կոմիտեն հայտարարել է այդ երկրում խորհրդարանական ընտրություններին մի քանի հազար թեկնածուների մասնակցության մասին: Մասնավորապես, Ներկայացուցիչների պալատի թեկնածուների թիվը 7190 է, հաղորդում է ալ-Ալյամ գործակալությունը: Նրանց թվում են ընդդիմության ներկայացուցիչներ:

Սիրիացիները հույս ունեն, որ այս ընտրությունները էական քայլ կլինեն երկրում քաղաքական բարեփոխումների իրականացման, ժողովրդավարության հաստատման և տնտեսական վիճակի բարեփոխման ճանապարհին:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանով այս երկրում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ տեղի են ունեալու բազմակուսակցական հիմքով:

Սիրիայում հակակառավարական ցույցերը սկսվել են նախորդ տարվա մարտին: Այս ընթացքում, համաձայն ՄԱԿ-ի տվյալների, երկրում զոհվել է ավելի քան 9 հազար մարդ:

Մարտին Ասադին կրկին առաջարկվել է իրավիճակի խաղաղ կարգավորման ծրագիր, ըստ որի կառավարական զորքերը պետք է առաջինը դադարեցնեն ռազմական գործողությունները: Ընդ որում, Սիրիային երկրի ներքին գործերին չմիջամտելու երաշխիք էր տրվել :