«Գրադ» համակարգի ռեակտիվ արկը պայթել է Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ հանգստավայրի մոտ: Ինչպես հաղորդել են իսրայելական իշխանությունները, պայթյունի արդյունքում տուժածներ չկան: Ըստ ոստիկանության տվյալների, հրթիռը իսրայելական կողմ է ուղարկվել Սինայի թերակղզուց:
Ռեակտիվ արկը պայթել է հինգշաբթի` կեսգիշերից անմիջապես անց Էյլաթ հանգստավայրի բնակելի թաղամասերից մեկից ոչ հեռու: Ականատեսների տվյալներով, երկու պայթյուն է որոտացել: Այն, որ միջադեպի արդյունքում զոհեր չկան, երջանիկ պատահականություն է: Այս քաղաք, Զատկի տոնին ընդառաջ, հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում, հաղորդում է BBC-ն:
Իսրայելի վարչապետը խոստացել է, որ կհարվածեն յուրաքանչյուրին, ով սպառնալիք է հանդիսանում իսրայելցիների համար, հաղորդում է Jerusalem Post-ը:





