Եվրամիության նոր որոշումն օրինականացնում է քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով: Այդ հակաիրավական որոշման հրապարակումից հետո ակտիվստներն ու իրավապաշտպանները Ավստրիայում արշավ են սկսել այդ օրենքի դեմ՝ բողոք ներկայացնելով սահմանադրական դատարան:
Իրավապաշտպան արշավի մասնակիցներից մեկը նշել է, որ ԵՄ-ն դիմել է այդ միջոցին միայն «ահաբեկման քաղաքականության» հիման վրա և որ այդ քայլը բավականին հիմար քայլ է, քանի որ ահաբեկիչներն այնպիսի միջոցներ են ընտրում, որ ծուղակում չհայտնվեն:





