AM
5 Ապրիլ 2012 - 14:42 AMT

Ամերիկյան «Ծովամարտ» Պարսից ծոցում

ԱՄՆ-ն իրականացրել է իր երկու ավիակրային հարվածային խմբերից մեկի հերթական ռոտացիան, որոնք վերջին ամիսներին մշտական հիմունքներով գտնվում նե Պարսից ծոցի գոտում:

Ինչպես ապրիլի 4-ին հաղորդել է ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմի մամլո ծառայությունը, երեքշաբթի օրը տարածաշրջան է ժամանել «Էնթերփրայզ» ատոմային ավիակիրն ուղեկցող նավերի հետ:

Պարսից ծոցի շրջանում իր ռազմածովային ուժերի ուժեղացումն ԱՄՆ-ն իրականացնում է Իրանի հետ հարաբերությունների լարվածության աճի հետ կապված: