AM
5 Ապրիլ 2012 - 15:44 AMT

Լիբիան հրաժարվում է Սեյֆ ալ-Իսլամին փոխանցել Միջազգային քրեական դատարանին

Լիբիան հրաժարվում է Միջազգային քրեական դատարանին փոխանցել Մուամար Քադաֆիի որդուն` Սեյֆ ալ-Իսլամին:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Տրիպոլին պնդում է, որ Քադաֆիի որդու հանդեպ դատական գործընթացն իրականացվելու է հենց Լիբիայում:

Հաագայում Լիբիայի նախկին առաջնորդի որդուն մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների իրականացման մեջ:

Լիբիայի իշխանություններն իրենց հերթին հայտնում են, որ Սեյֆ ալ-Իսլամին արդար դատ է սպասվում հայրենիքում: