AM
9 Ապրիլ 2012 - 09:18 AMT

Սիրիայի ընդդիմությունը զգուշացնում է, որ Դամասկոսի հետ ուղիղ համաձայնություն չի լինի

Այսօր Սիրիայի զինյալ ընդդիմությունը հայտարարել է, որ հավատարիմ է մնալու հրադադարի ռեժիմին ըստ Արաբական լիգայի պետությունների պահանջների, սակայն ուղղակի համաձայնագիր Դամասկոսի հետ չի կնքելու: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով բրիտանական BBC ռադիոընկերությանը:

«Մենք կատարել ենք համաշխարհային հանրության առջև ստանձնած պարտավորությունները, սակայն Դամասկոսի հետ հարաբերություններ չեն հաստատվի»,-հայտարարել է այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչը: