AM
11 Ապրիլ 2012 - 06:21 AMT

Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին օգնելու մեջ

Ինչպես հաղորդում է «Վաշինգտոն փոսթը», ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարում է, որ պատերազմը Սիրիայում շարունակվում է, քանի որ Ռուսաստանը հրաժարվում է աջակցել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին:

Ըստ նրա, « Ռուսաստանի` ՄԱԿ-ի կառուցողական ջանքերին աջակցելուց հրաժարվելը, Ասադին թույլ է տալիս մնալ իշխանության, լինել լավ զինված և անտեսել սեփական ժողովրդի, տարածաշրջանի և աշխարհի պահանջները»:

Քլինթոնը հավելել է նաև, որ այսօր Վաշինգտոնում «մեծ ութնյակի» հանդիպմանը ԱՄՆ հերթական անգամ կփորձի համոզել Ռուսաստանին աջակցել ՄԱԿ-ի գործողություններին, Սիրիայում գոնե մարդասիրական կազմակերպությունների աշխատանքի հարցում: