AM
11 Ապրիլ 2012 - 06:47 AMT

Չինաստանը ծրագրում է մինչև 2015թ բնակչության քանակը հասցնել 1,39 միլիարդի

Չինաստանում իրականացվող պլանային ծնելիության քաղաքականությունը թույլ կտա մինչև 2015թ բնակչության քանակը կայունացնել` հասցնելով 1,39 միլիարդ ցուցանիշին: Այս մասին ասվում է երկրի կառավարության 5-ամյա ծրագրում, որը հրապարակել են տեղական ԶԼՄ-երը:

Ըստ պաշտոնական տվյալների, նախորդ տարվա վերջում ՉԺՀ-ում բնակվում էր 1,34 միլիարդ մարդ: Չինական կառավարության հաշվարկներով, երկրում ժողովրդագրական կազմը շարունակում է նվազել երեխա ունենալու տարիքի կանանց թվի նվազման պատճառով:

Ներկայումս Չինաստանի բազմաթիվ շրջաններում շարունակվում է կիրառվել ««մեկ ընտանիք մեկ երեխա» քաղաքականությունը:

Երկու երեխա ունենալու հնարավորություն ունեն գյուղաբնակները, որոնց առաջնեկը աղջիկ է եղել, ինչպես նաև ընտանիքները, որտեղ երկու ամուսիններն էլ ընտանիքի միակ զավակներ են եղել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: