AM
11 Ապրիլ 2012 - 07:56 AMT

Մաշտոցի պուրակում այսօր նախատեսվում են սպորտային սիրողական միջոցառումներ և ֆիլմի դիտում

Մաշտոցի պուրակում բնապահպան-ակտիվիստները շարունակում են պայքարել կրպակների ապամոնտաժման համար:

Այսօր պայքարի շրջանակում Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան ժամը 16:00 – 19:00-ը կանցկացնի սպորտային սիրողական միջոցառումներ (slackline):

Ժամը 20:00 – 21:00-ը նախատեսվում է ֆիլմի դիտում՝ «Սա է մեր հարստությունը»: Ֆիլմը ներկայացնում է Ջերմուկի տեսարժան վայրերը, զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, քաղաքի պատմական տեղեկությունները և այս ամենի հակադրությունը Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացմանը: Ֆիլմում իրենց մտահոգություններն են հայտնում Ջերմուկի գործարարները, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բնապահպանները և քաղաքի երիտասարդ ակտիվիստները: