AM
11 Ապրիլ 2012 - 08:30 AMT

ԵՊՀ-ում ընթանում է «Նոր և այլընտրանքային ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրները» գիտաժողովը

ԵՊՀ-ում այսօր անցկացվում է «Նոր և այլընտրանքային ԶԼՄ-ների էթիկական և իրավական խնդիրները» թեմայով միջազգային միջբուհական գիտաժողով`

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում: Միջոցառումն իրականացվում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիայի, Երևանի պետական համալսարանի և Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի համագործակցությամբ:

Գիտաժողովում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ դասախոս Արփի Հովհաննիսյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը, գերմանացի իրավաբան Նիլս Լեոպոլդը, այլ մասանագետներ, փորձագետներ:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը կարևորեց նմանատիպ գիտաժողովների անցկացումը ԵՊՀ-ում նշելով, որ Հայաստանի բուհերից միայն ԵՊՀ-ն է տալիս լրագրողների մասնագիտական կրթություն. «ԵՊՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում ԶԼՄ դաշտի տեխնիկական փոփոխություններին, ինչն արտացոլվում է հենց ԵՊՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքում, ինչպես նաև ԵՊՀ կայքում, որը օր օրի տեխնիկապես ավելի է զարգանում և հարստանում»: