AM
11 Ապրիլ 2012 - 08:43 AMT

Ավտոտնակում պայթյունի մանրամասները, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության

Ոստիկանությունից ստացած տեղեկությունների վրա հենվելով PanARMENIAN.Net-ը տեղեկացրել է, որ ապրիլի 10-ին Անդրանիկի փողոցում գտնվող մի ավտոտնակում, պայթյուն է տեղի ունեցել, հրդեհ բռնկվել, երեք հոգի տեղափոխվել են հիվանդանոց, սակայն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Նույն դեպքի առիթվ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրեցին, որ հրդեհի արդյունքում այրվել են Ա. Հովհաննիսյանին պատկանող եր¬կու ավտոտնակները` 50 քմ ընդհանուր մակերեսով, որոնք օգտագործվել են որպես արտադրական ձեռնարկության տարածք (ան¬տիֆրիզի լցման կետ): Այրվել են նաև ներսում պահեստավորված 2 գազի բալոն (20 կգ), 16 տակառ (250 լ), դյուրավառ նյութեր և ներկանյութեր: Փլվել է Գ. Կիրակոսյանին պատկանող հարևան ավտոտնակի միջնապատը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատում է, որ հրդեհի հետևանքով ստացած այրվածքներով Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն են տեղափոխվել 1992 թ. ծնված Գևորգ Մանուկյանը և 2002 թ. ծնված Ժորա Հովհաննիսյանը: 1977 թ. ծնված Արման Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկների գնահատմամբ` Ա. Հովհաննիսյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ժ. Հովհաննիսյանի և Գ. Մանուկյանի վիճակը` միջին ծանրության: