Իրանը պատրաստ է Արևմուտքին անհանգստացնող որոշ հարցեր լուծել Ստամբուլում միջազգային միջնորդների վեցնյակի (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ՝ Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա և Գերմանիա) հետ բանակցությունների շրջանակներում, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհին Mehr գործակալությանը տված հարցազրույցում:
«Իրանը բանակցությունների կմեկնի բարի մտադրություններով: Մենք խորհուրդ ենք տալիս հակառակ կողմին նույնպես ճկունություն և բարի մտադրություններ հանդես բերել »,- ասել է Սալեհին: Նա հույս է հայտնել, որ «վեցնյակի» հետ բանակցությունները հաջող կլինեն և արդյունք կտան:





