AM
11 Ապրիլ 2012 - 11:00 AMT

Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է սառը պատերազմի ատավիզմ, թեև երբեմն այն կայունացնող դեր է խաղում

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է սառը պատերազմի ժամանակների ատավիզմԲայց խոստովանել, որ կազմակերպությունը երբեմն կայունացնող դեր է խաղում միջազգային հարաբերություններում:

«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, սառը պատերազմի ժամանակների ատավիզմ է: Նա առաջացել է այն ժամանակ, երբ միջազգային հարաբերություններում առկա էր երկբևեռ համակարգ»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով ՌԴ Պետդումայի պատգամավորների հարցերին:

«Այսօր նման իրավիճակ չկա, և հասկանալի չէ, թե ինչի համար է պետք այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, բայց այն կա, այն աշխարհաքաղաքական իրողություն է, և դրա հետ պետք է հաշվի նստել»,- ասել է նա:

Պուտինի խոսքով, մի շարք դեպքերում ՆԱՏՕ-ն կայունացնող դեր է խաղում միջազգային գործերում: Որպես օրինակ Պուտինը բերել է Աֆղանստանը: