AM
11 Ապրիլ 2012 - 11:03 AMT

Թուրքիայում կրկին նավթատար են պայթեցրել, առայժմ հայտնի չէ, թե ով

Թուրքիայում պայթեցվել է ռազմավարական նշանակություն ունեցող խողովակաշար, որով նավթն Իրաքի Կիրկուկ քաղաքից մատակարարվում է Ջեյհան նավահանգիստ: Խողովակաշարը պայթեցվել է Իդիլ քաղաքի մատույցներում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Հաղորդվում է, որ չնայած տեղի ունեցած պայթյունին, Ջեյհանի միջոցով նավթի արտահանումը չի կրճատվի:

Նավահանգստի պահեստարաններում գտնվում է շուրջ 2 միլիոն բարել նավթ, մասնագետները նավթն ուղղորդել են խողովակաշարի այլընտրանքային ճյուղեր:

Ահաբեկչական գործողության համար ոչ մի խմբավորում առայժմ իր վրա պատասխանատվություն չի վերցրել:

Ապրիլի 6-ին թուրքական Շիչնակ նահանգում Կիրկուկ-Յումուրտալիք նավթատարի վրա նույնպես տեղի էր ունեցել հզոր պայթյուն: