Ջեքսոն-Վենիկի օրենքը նոր հակառուսական օրենսդրությամբ փոխարինելու փորձը` կապված Մագնիտսկու գործի հետ, Ռուսաստանի համար անընդունելի է, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հակախորհրդային ուղղումը հակառուսական օրենսդրության վերածելու փորձերը մեզ համար կտրականապես անընդունելի են»,-Լավրովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Նա ընդգծել է, որ Մագնիտսկու գործը Ռուսաստանի ներքին խնդիրն է, որով զբաղվում են ամենաբարձր մակարադակով: Այս գործի առնչությամբ Լավրովը հայտարարել է, որ «այստեղ որևէ նոր բան հայտնագործել պետք չէ, ամերիկյան կողմը տեղյակ է մեր դիրքորոշմանը»:
Մագնիտսկին մահացել է 2009թ նոյեմբերի 16-ին: Նրա մահը արձագանք ստացավ հասարակության լայն շրջանակներում և պատճառ դարձավ երկրի քրեկան համակարգում մի շարք փոփոխությունների:
Ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են արգելել Մագնիտսկու գործով մեղավոր տասնյակ պաշտոնյաների մուտքն ԱՄՆ:
Սենատոր Բենջամին Քարդինի կողմից կազմված ցուցակը կոչվում է «Մագնիտսկու ցուցակ», ինչպես նաև «Քարդինի ցուցակ»: Ջեքսոն-Վեիկի ուղղումն ընդունվել է ամերիկյան կոնգրեսում 1974թ և սահմանափակումներ է սահմանում ԽՍՀՄ հետ առևտի ոլորտում: Օրենքի ընդունումը կապված էր Խորհրդային Միությունում արտագաղթի ազատության բացակայության հետ:





