Քիչ առաջ Երևանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ ակցիա կազմակերպած երիտասարդները բաց նամակ են հանձնել մշակույթի նախարարությանը:
Նամակով երիտասարդները պահանջում են, որ մշակույթի նախարարությունն արգելելի նմանատիպ փառատոների անցկացումը Հայաստանում:
Նախարարությունում նրանց ասել են, որ իրենք տեղյակ չեն եղել փառատոնի անցկացմանը ու, որ նամակին կպատասխանեն վաղը, գործին ընթացք կտրվի: Իսկ այսօր դեռևս ոչինչ չեն կարող ասել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ակցիայի մասնակից Անահիտը:
Հիշեցնենք, որ Գյումրիում Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնը Գեորգի Վանյանի նախաձեռնությամբ, ԱՄՆ դեսպանատնից ստացած գրանտով հերթական անգամ փորձում էր անցկացնել այսպես կոչված ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Նմանատիպ փառատոները նախորդ տարիներին արդեն տապալվել են:





