Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ ուղեգիրը նվաճել է «Շիրակը»: Ապրիլի 12-ին կիսաեզրափակչի պատասխան խաղում «Միկան» հյուրընկալել էր «Շիրակին»: Տանտերերը բացել են հաշիվը 54-րդ րոպեին, գոլի հեղինակ է դարձել Արթուր Ադամյանը: Սակայն Դիոպ Դանը նախ հավասարեցրել է հաշիվը, այնուհետև մի քանի րոպե անց առաջ մղել հյուրերին` պարգևելով եզրափակչի ուղեգիր:
Առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել երևանյան թիմը: Հայաստանի գավաթի եզրափակչում, որը կկայանա ապրիլի 29-ին Գյումրու քաղաքային ստադիոնում, կմրցեն «Շիրակը» և «Իմպուլսը»: «Իմպուլսը» պայքարից հանել է 2011 թվականի Հայաստանի չեմպիոն «Ուլիսին»:





