Հայաստանի և մեկ տասնյակից ավելի երկրների հանդբոլի ֆեդերացիաներ դիմել էին Հանդբոլի միջազգային ֆեդերացիային, որպեսզի վերանայվի «Չելենջ տրոֆի» մրցաշարում տարիքային սահմանափակումը: Ինչպես հայտնի է, որոշում է կայացվել և այդ ստուգատեսին թույլատրվում է մասնակցել մինչ 23 տարեկան խաղացողներին:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Աննա Մելքոնյանը Շվեյցարիայի Բազել քաղաքում մասնակցել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիայի ընդլայնված նիստին, որին ներկա են եղել 18 երկրների հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչներ, հաղորդում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հարցը քննարկվել է և որոշվել է վճիռը թողնել անփոփոխ: Պատճառաբանվել է, որ նպատակ կա այդ մրցաշարում խաղալու հնարավորություն տալ երիտասարդ մարզիկներին:
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիային աջակցության կարգով հանձնվելու է մարզագույք և 150 գնդակ:





