AM
13 Ապրիլ 2012 - 11:16 AMT

Երևանում Մանթաշովի արձանի բացմանը ներկա կլինի նրա թոռը` Ալեքսանդր Մանթաշովը

Ապրիլի 18-ին ժամը 17։00–ին Աբովյան փողոցի Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ կտեղադրվի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով ապրիլի 16-ին Երևան կժամանի հայ մեծանուն բարերարի թոռ Ալեքսանդ Մանթաշովը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: