ԵՄ խորհրդատվական խումբը հայ ուսանողներին հիանալի հնարավորություն է ընձեռում տարբեր համալսարանոներում կազմակերպված դասախոսությունների ընթացքում ծանոթանալու ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում տեղի ունեցած վերջին զարգացումներին և Եվրոպական լավագույն գործելակերպին:
Այսօր Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի ունեցավ առաջին դասախոսությունը, որի ընթացքում մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության, Սլավոնական համալսարանի և ԵՄ խորհրդատվական խմբի բարձրաստիճան պաշտոնյաները:
Իր բացման խոսքում համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը խիստ կարևորեց այսպիսի նախաձեռնությունները. «Մենք այս դասախոսությունների ընթացքում պետք է ոչ թե պասիվ լսողներ լինենք, այլ ակտիվ մասնակիցներ: Այս դասախոսությունների շնորհիվ հայ երիտասարդները հստակ պատկերացում կկազմեն՝ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած Հայաստանը»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը ողջունեց ուսանողներին 3 լեզվով: «ՀՀ-ն լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, սակայն էլ ավելի լավ հարաբերություններկ մեջ պետք է լինի Եվրոպակա միության հետ»,- նշեց Օննո Սիմոնսը:
«Դուք եք մեր երկրի ապագան, դուք այն պետք է զարգացնեք և ծանոթացնեք ԵՄ-ի հետ»,- այս խոսքերով եզրափակեց հանդիպումը ԵՄ-ի խորհրդատվական խմբի ղեկավար Անթի Հարփիքայնենը: Հանդիպումից հետո տնտեսական գիտ. թեկնածու Վիլյեն Վանդեր Գիստը սկսեց իր դասախոսությունը:





