AM
13 Ապրիլ 2012 - 13:39 AMT

Հայկական կողմը պետք է ավելի շատ խոսի Մարաղայում ադրբեջանցիների վայրագությունների մասին

«Մարաղայից Նոր Մարաղա, Բաքվից Բագարան» անվանումով միջոցառմանը, նվիրված Մարաղայում 20 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, ցուցադրվել է այդ դեպքերի մասին ֆիլմի թրեյլերը: Ազատամարտիկների ջոկատներից մեկի անդամ, օպերատոր, ում տեսագրության հիման վրա ստեղծվել է ֆիլմը, Սարգիս Հացպանյանը պատմել է, որ առաջիններից է եղել, ով տեսել է գյուղում ադրբեջանցիների հարձակման հետևանքները: Նա ամեն ինչ նկարահանել է տեսախցիկով: Նկարահանումից հետո նա երկու զինակիցների հետ մեկնել է Երևան, որպեսզի հանձնի ֆիլմի ժապավենը: Նա հաղորդել է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը մի շաբաթ քննարկումներից հետո հրաժարվել է ցուցադրել ֆիլմը, պատճառաբանելով, որ այն «չի համապատասխանում երկրի քաղաքականությանը»: Հացպանյանը մտահոգություն է հայտնել ինչպես նախկին, այնպես էլ ներկա իշխանությունների քաղաքականությամբ, որոնք ոչինչ չեն անում, որպեսզի աշխարհին պատմեն այդ իրադարձությունների մասին: Որպես օրինակ բերելով ադրբեջանցիների փայլուն քարոզչությունը Խոջալուի մասին միֆն ուռճացնելու վերաբերյալ, նա նշել է, որ Անկայարում ադրբեջանցիներն իրենք են ցույց կազմակերպել, հերքելով Խոջալուն, ասելով, որ դրանք Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դավերն են:

«Մարաղայի մասին ճշմարտությունը մենք կարող էինք պատմել արդեն հաջորդ օրվանից, մենք ունեինք 8 վկաներ՝ այլ պետությունների քաղաքացիներ, ովքեր կարող էին պատմել այդ մասին, բայց իշխանությունները չցանկացան մեզ լսել»,- նշել է Հացպանյանը: Նույնիսկ հիմա ֆիլմը թուրքերենով թարգմանելու խնդրանքները չեն լսվում, իշխանություններից պատասխան այդպես էլ չի ստացվել, հաղորդել է կամավորը, ով Ֆրանսիայից ժամանել է 20 տարի առաջ: Ավարտելով ելույթը՝ նա հռետորական հարց է տվել. «Իսկ որտե՞ղ են ադրբեջանական հայերը, որտե՞ղ են նրանց ներկայացուցիչները, նրանք 500 հազար հոգի էին, որտե՞ղ է նրանց ձայնը, որտե՞ղ են նրանց պահանջները, ինչո՞ւ նրանք չեն բնակվում իրենց հայրենիքում»: