ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները, որոնց խնդիրն էր ապահովել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունը Կոլումբիա այցի ժամանակ, արտաքսվել են երկրից «անհարիր վարքի պատճառով»:
Ծառայության պաշտոնական ներկայացուցիչները չեն պարզաբանել, թե հատկապես ինչ արարք են գործել գործակալները, սակայն ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել, որ նրանք օգտվել են մարմնավաճառների ծառայություններից:
Գերատեսչության ներկայացուցիչ Էդվին Դոնովանն ասել է BBC-ին, որ գործակալներին փոխարինել են և նախագահ Օբամայի անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Շուրջ 30 առաջնորդներ են ժամանել Կարտախենա Ամերիկաների գագաթաժողովին մասնակցելու համար: Առաջնորդները կբանակցեն տնտեսական քաղաքականության և առևտրի հարցերի շուրջ:
Էկվարդորի նախագահ Ռաֆայել Կորեան բոյկոտում է հանդիպումը Կուբայի ներկայացուցիչների բացակայության պատճառով, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ժամանումը նույնպես հարցականի տակ է:
Ավելի վաղ երկու փոքր պայթյուն է տեղի ունեցել Կարտախենայում, զոհեր չկան:





