AM
14 Ապրիլ 2012 - 07:27 AMT

«Հայացք». ՀՀԿ-ի պատճառով Արաբկիրի դպրոցներն ասյօր կփակվեն ժամը 12-ին

Այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում` Մերգելյանի ինստիտուտի մոտ, ՀՀԿ-ն պետք է նախընտրական հանդիպում ունենա երևանցիների հետ: Որպեսզի իշխող կուսակցության բարձրագոչ ելույթների հասցեատերը միայն իրենք չլինեն, արդեն երեկվանից Արաբկիրի դպրոցներում հորդոր-հրահանգ է տարածվել` անպայման ներկա լինել ՀՀԿ-ի քարոզին:

Դա դեռ քիչ է` աշակերտները պետք է ապահովեն նաև իրենց ծնողների ներկայությունը: Փաստորեն, այսօր երեխաներն առավոտյան պետք է գան դասի, «կրթադաստիարակչական աշխատանքների շրջանակում» ևս մեկ անգամ ստանան հիշեցում, որ պետք է լրացնեն ՀՀԿ-ին հիացմունքով լսողների շարքերը, ապա այդ ոգով տոգորված` միանան քարոզարշավին:

«Հենց այսպես է պատահում, որ քաղաքականությունը սահուն ընթացքով թևակոխում է կրթական հաստատություններ: Թեպետ իրենց որ հարցնես` անպայման արդարացում էլ, հիմնավորում էլ կգտնեն: Աշակերտները մի բանում «շահել» են. բոլոր դասարանների դասերը կավարտվեն ժամը 12-ին: Ի դեպ, եթե այս անգամ էլ ՀՀԿ-ն իշխողի դերը ձեռք գցի, գուցե օրենք էլ դուրս գա հետևյալ բովանդակությամբ. «ՀՀԿ-ին ամեն ինչ կարելի է»,- գրում է «Հայացքը»: