Իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի վրա է բարդել պատասխանատվությունը միջպաղեստինյան հաշտեցման ձախողման համար, հայտնել է խմբավորման առաջնորդներից մեկը՝ Ուսամա Համդանը Լոնդոնի արաբալեզու «Ալ Հայաթ» պարբերականին:
Պաղեստինի ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները քառամյա թշնամանքից հետո 2011թ. մայիսի 4-ին Կահիրեում պայմանավորվեցին հաշտեցման մասին և համընդհանուր ընտրությունների անցկացման, միասնական կառավարության ձևավորման մասին: Աբբասն ու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշալը փետրվարի 6-ին Դոհայում պայմանավորվել են նոր անցումային կառավարության ձևավորման մասին, որը պետք է գլխավորի Աբբասը:





