Եգիպտոսի հնությունների գծով նախկին նախարար Զախի Հավասը հայտարարել է, որ չի վաճառել եգիպտական արժեքները թագավորներին ու պետությունների ղեկավարներին 2011թ. հունվարի 25-ից հետո: Հավասին բազմիցս են մեղադրել նման հանցագործություններին մեղսակից լինելու մեջ Հոսնի Մուբարաքի ռեժիմի տապալումից հետո:
«Դա զառանցանք է: Մուբարաքի թիմում աշխատելու ժամանակ ես միշտ դեմ եմ եղել արտերկիր արժեքներ վաճառելու օրենքի ընդունմանը և նույնիսկ կարողացել եմ երկիր վերադարձնել ավելի վաղ արտահանված շուրջ 5 հազար արտեֆակտեր»,-ասել է նա: Հավասը հավելել է նաև, որ հունվարյան ապստամբությունից հետո Եգիպտոսի շատ թանգարաններ իրոք թալանվել են:





