AM
14 Ապրիլ 2012 - 08:14 AMT

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է ռազմական հեղաշրջումը Գվինեա Բիսաուուում

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն ու կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել են ռազմական հեղաշրջումը Գվինեա Բիսաուի Հանրապետությունում: Կազմակերպությունը հորդորել է վերականգնել իշխանության քաղաքացիական մարմինները երկրում:

ՄԱԿ ԱԽ մտավախություն է հայտնել տապալված նախագահի ու վարչապետի անվտանգության վերաբերյալ: Այժմ նրանք ձերբակալված են, ԱԽ-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին:

Պան Գի Մունը դիմել է նաև Գվինեա Բիսաուի ժողովրդին: Նա հորդորել է քաղաքացիներին հանգստություն պահպանել ու ձեռնպահ մնալ բռնությունից:

Ապրիլի 12-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի շեմին, այդ աֆրիկյան պետության բանակը ապստամբություն է բարձրացրել: Ապստամբները վերահսկողության տակ են վերցրել մայրաքաղաքի մեծ մասը, գրավել են ազգային ռադիոն, ինչպես նաև իշխող կուսակցության կենտրոնակայանը: