AM
14 Ապրիլ 2012 - 08:17 AMT

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ երկու համաձայանգիր կստորագրեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը կստորագրեն երկու համաձայանգիր, որոնց շրջանակում վերջինս աջակցություն կտրամադրի նախարարության «Կենսաթոշակային իրազեկումն ու ֆինանսական կրթությունը Հայաստանում» և «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը Հայաստանում» ծրագրերի մի շարք բաղադրիչների իրականացման համար:

Համաձայնագրերը կստորագրեն ՀՀ ԱՍՀ նախարար Արթուր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆֆերնը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման:

Սույն Ծրագիրը նպատակ ունի աջակցելու ԱՍՀՆ-ին ԿՀԻԿ հիմնադրամի կարողությունների հզորացման միջոցով 2012թ. ընթացքում իրականացնելու հանրային իրազեկման արշավներ և ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ: