AM
16 Ապրիլ 2012 - 10:29 AMT

Հանրային գործիչները դատի են տվել «Մեկ ազգ» կուսակցությանը

Այն բանից հետո, երբ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում հայտնվեցին գրառումներ հանրային գործիչներ Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին, վերջիններս դիմել են դատարան` «Մեկ ազգ» կուսակցությունից պահանջելով հրապարակավ հերքել սուտ տեղեկությունները, ներողություն խնդրել վիրավորանքների համար և վճարել սիմվոլիկ փոխհատուցում` 10-ական դրամի չափով:

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է հանրային գործիչների` «Մեկ ազգ» կուսակցության դեմ ներկայացրած հայցը: Պատասխանող կուսակցությունը չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչը, համաձայն օրենքի, դատարանի կողմից կարող է համարվել որպես հայցային պահանջների ընդունում: Մի խումբ քաղաքացիներ ի նշան բողոքի ընդդեմ մեր հայցի և ի պաշտպանություն «Մեկ ազգ»-ի` ցույց են կազմակեպել դատարանի շենքի դիմաց: