ՀՀ կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման հարցը: Ըստ որոշման նախագծի` ժամկետի երկարացման ծրագիրը պետք է պատրաստ լինի 2013 թվականի մայիսի 5-ին: «Հայկական ժամանակը» գրում է, որ խնդիրն այն է՝ գործող էներգաբլոկի շահագործաման վերջնաժամկետն ավարտվում է 2016 թվականին:
2008-ի հոկտեմբերին Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել»: Եթե այդ հայտարատությունը կյանքի կոչվեր, ապա 2016 թվականին նոր ատոմակայանն արդեն կառուցված կլիներ: «Բայց, ինչպես Սերժ Սարգսյանի շատ ու շատ այլ հայտարարություն-խոստումներ, այս մեկը ևս չիրականացավ: Ու քանի որ Հայաստանը չի կարող յոլա գնալ առանց ատոմակայանի, ապա պետք է երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը: Թե` որքան, առայժմ հայտնի չէ»,- գրում է թերթը:





