«Ժողովուրդի» աղբյուրները տեղեկացրել են, որ կիրակի օրը մի արտառոց դեպք է տեղի ունեցել «Հայաստան» հանրախանութում: Սեփականատեր Հայրապետ Հայրապետյանը երեկոյան ժամին գինովցած գնացել է հանրախանութ և սկսել գորգոռալ աշխատակիցների, այդ թվում և հանրախանութի պահակի վրա: Կրքերն այնքան են թեժացել, որ վերջինս պահակին հանել է դուրս ու սկսել ծեծել:
«Ժողովուրդի» տեղեկություններով` ժամը 20:20-ի սահմաններում խանութի մոտ մեծ վիճաբանություն է սկսվել, որն ավատվել է նրանով, որ պահակը հայտնվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Նա մինչ այժմ հիվանդանոցում է, սակայն փաստաթղթերում նշված է, թե պահակն է խմած եղել և փողոցում ինչ-որ մեկի հետ է վիճել:





