Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը հանդես էր գալիս միաժամանակ Գերմանիայի եւ Ռուսաստանի թիմային առաջնություններում` համապատասխանաբար «Բադեն-Բադեն» եւ «Սանկտ Պետերբուրգ» ակումբներում: Նույն օրն ավարտված մրցաշարերում Մովսիսյանը ոսկե մեդալի է արժանացել «Բադեն-Բադենի» եւ արծաթե` «Սանկտ Պետերբուրգի» կազմերում, հաղորդում է armchess.am:
Լոոյում անցկացված Ռուսաստանի թիմային առաջնությունում Մովսիսյանը տարավ չորս անընդմեջ հաղթանակ, այդ թվում` վերջին տուրում պարտության մատնեց Պետեր Լեկոյին:





