AM
17 Ապրիլ 2012 - 12:21 AMT

Պակիստանը կարտաքսի Բեն Լադենի ընտանիքին

«Ալ Քայիդայի» նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի երեք այրիները, ութ երեխաներն ու մի թոռը, ինչպես սպասվում է, Պակիստանից կարտաքսվեն չորեքշաբթի օրը, հաղորդում է The Daily Telegraph բրիտանական թերթը:

Փաստաբանի խոսքով` Ուսամա բեն Լադենի ազգականները, ամենայն հավանականությամբ, կուղարկվեն Սաուդյան Արաբիա, հաղորդում է Ինտերֆաքսը: