AM
18 Ապրիլ 2012 - 08:07 AMT

ՄԱԿ գլխավոր քարտուղարը գտնում է, որ Սիրիայի իրավիճակին հետևելու համար կարող են ավելի շատ դիտորդներ պահանջվել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը գտնում է, որ Սիրիայի իրավիճակին հետևելու համար հավանաբար հարկ կլինի ընդլայնել դիտորդների առաքելությունը, հայտնում է Associated Press-ը: Ըստ Պան Գի Մունի, փորձագետներին կարող է սեփական օդային տրանսպորտ պահանջվել: ՄԱԿ-ն այժմ բանակցում է ԵՄ հետ Սիրիայում գործող խաղաղապահ առաքելությանը ուղղաթիռներ և ինքնաթիռներ հատկացնելու մասին:

Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի: