AM
18 Ապրիլ 2012 - 08:12 AMT

Իրանը հայտնում է իսրայելյան ահաբեկչական դավադրությունների բացահայտման մասին

Իրանի հատուկ ծառայությունները մի քանի իսրայելական ահաբեկչական դավադրությունների բացահայտման մասին են հայտարարել, հատնել է Իրանի հետախուզության նախարարությունը: Հատուկ ծառայությունների հատուկ գործողությունների արդյունքում 15 լրտես ու ահաբեկիչ է ձերբակալվել, որոնք կապված էին «Մոսսադի» հետ, հայտնում է SalamNews-ը՝ հղում անելով MehrNews-ին:

Ապրիլի 10-ին հետախուզության նախարարությունն արդեն հայտարարել էր Իսրայելի դիվերսիոն ցանցի հայտնաբերման ու առանցքային անձերի ձերբակալության մասին:

Վերջին հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների նպատակն էր իրանցի մասնգետների սպանությունն ու ահաբեկչական գործողությունները ենթակառուցվածքի օբյեկտներում: