AM
18 Ապրիլ 2012 - 08:39 AMT

Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ Երևանում անցկացվել է մարզամշակութային միջոցառում

Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում տեղի է ունեցել մարզամշակութային միջոցառում, որը կրում էր «100 օր» անվանումը, որը կազմակերպել էր Լոնդոնի Օլիմպիական խաղերի մեկնարկից 100 օր առաջ: Այն նախաձեռնել էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն :

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը: Նա նշել է, որ Լոնդոնն արդեն պատրաստ է օլիմպիական խաղերին:

Ողջույնի խոսք են ասել նաև մարմնամարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն, Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Ալբերտ Ազարյանը, խաղերի ուղեգրի նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուֆալակյանը, խաղերին հաջորդող պարօլիմպիկի ուղեգրի արժանացած , ծանրորդ Գրետա Վարդանյանը :

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ կարևորել է հայ մարզիկների նախապատրաստության ընթացքը: Նա նշել է, որ օլիմպիական խաղերը համախմբում են մարդկանց, նրանց մղում ազնիվ և արդար արարքների: Նա վստահ է, որ Հայաստանի պատվիրակները Լոնդոնում հաջողության կհասնեն և կարժանանան մեդալների ու կգրանցվեն նոր հաղթանակներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: