AM
18 Ապրիլ 2012 - 09:32 AMT

Հայաստանի թենիսի հավաքականը երկրորդ հաղթանակն է տոնել Fed Cup-ում

Fed Cup-ի եվրաաֆրիկյան տարածաշրջանի երրորդ ենթախմբում Հայաստանի թենիսի կանանց հավաքականը տոնել է երկրորդ հաղթանակը: Այս անգամ Հայաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության է հասել Մալթայի նկատմամբ:

Մինչ այդ հայ թենիսիստուհիները նույն հաշվով հաղթել էին Քենիայի ընտրանուն:

A խմբում հայ թենիստուհիները կմրցեն նաև Մարոկկոյի և Իռլանդիայի ընտրանիների դեմ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Անի Ամիրաղյանը, թիմի ավագ Աննա Մովսիսյանը և Նունե Խաչատրյանը.