AM
18 Ապրիլ 2012 - 10:16 AMT

Քեթրին Էշթոն. ԵՄ աշխատում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթեի վրա

ԵՄ տեխնիկական միջոցներ կտրամադրի ՄԱԿ-ի դիտորդներին` Սիրիայում առաքելության իրականացման համար և նոր պատժամիջոցներ կմշակի Դամասկոսի դեմ: Այս մասին հաղորդել է ԵՄ արտաքի գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրի Էշթոնը:

Էշթոնը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ԵՄ «շարունակում է աշխատել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հերթականա փաթեթեի վրա»:

Այսօրվա դրությամբ Եվրամիությունը այդ երկրի նկատմամբ արդեն պատժամիջոցների 13 բլոկ է ընդունել:

ԵՄ շարունակում է պահանջել Ասադից հրաժարվել իշխանությունից և սկսել «խաղաղ ճանապարհով լիազորությունները հանձնել ժամանակավոր ժողովրդավարական կառույցներին»: