ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վաղը` ժամը 15:00-ին, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում հանդիպելու է ուսանողների հետ:
Նա նշել է, որ պատրաստ է լսել ուսանողների բողոքներն ու պահանջները և քննարկել ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանի հեռացման հարցը:
Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Բրյուսովի անվան համալսարանի ուսանող Նարեկ Սամսոնյանը:
Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի 100-200 ուսանողներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ, նրանց ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի և ԿԳ նախարարի հետ:





