AM
19 Ապրիլ 2012 - 05:48 AMT

14 արտասահմանյան պատվիրակություններ կժամանեն Փարիզ`«Սիրիայի բարեկամների» ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու

Առնվազն 14 արտասահմանյան պատվիրակություններ կմասնակցեն ապրիլի 19-ին ծրագրված «Սիրիայի բարեկամներ» խմբի անդամների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:

Ժյուպեն նաև ընդգծել է, որ այս հանդիպումը «չի փոխարինի ՄԱԿ-ի ԱԽ-ի աշխատանքը, ուստի կարիք չկա հանդիպմանը հրավիրել ՄԱԿ-ի բոլոր անդամներին»:

Համաձայն հանդիպման նախնական ծրագրի, այն կսկսվի տեղի ժամանակով ժամը 18:00, իսկ 19:30 տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ավարտից հետո մասնակիցները աշխատանքային ճաշի կհրավիրվեն: