AM
19 Ապրիլ 2012 - 10:26 AMT

Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Եվրոպայում տեղակայված ՀՀՊ-ն ուղղված չէ Ռուսաստանի դեմ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դարձյալ հայտարարել է, որ եվրոՀՀՊ համակարգը չի սպառնում Ռուսաստանին և չի խախտում ռազմավարական հավասարակշռությունը, ինչպես վստահություն է հայտնում առաջիկայում Մոսկվայի հետ այս հարցի առնչությամբ համագործակցելու մասին, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Ես համոզված եմ, որ կկարողանանք առաջ շարժվել երկխոսության և թափանցիկության պայմաններում»,-հայտարարել է Ռասմուսենը: