AM
20 Ապրիլ 2012 - 09:44 AMT

Ապրիլի 21-ին Երևանում կմեկնարկի IT CUP ֆուտզալի 6-րդ առաջնությունը

Ապրիլի 21-ից հունիսի 15-ը Երևանում տեղի կունենա IT CUP ֆուտզալի 6-րդ առաջնությունը: Մրցաշարին կմասնակցեն շուրջ 35 կազմակերպությունների 30 թիմեր:

Խաղերը կվարեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բարձրակարգ մրցավարները:

«IT Futsal Cup» մրցաշարը նպատակ ունի նպաստելու IT ոլորտի ընկերությունների փոխճանաչմանը, ոլորտի կազմակերպությունների մեջ ընկերական ավելի ջերմ հարաբերությունների հաստատմանը, ֆուտզալը միջոցով IT ոլորտը ներկայացնող ընկերությունների աշխատակիցների առողջ ապրելակերպի խթանմանը: