AM
20 Ապրիլ 2012 - 10:34 AMT

ԱՄՆ-ն Իրանին հարվածելու հստակ ծրագրեր ունի

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին հարվածելու հստակ ծրագրեր ունի: Կարող եմ վստահեցնել, որ մենք նման ծրագրեր ունենք»,-ասել է նա ի պատասխան 2 անգամ հնչած այն հարցին, արդյոք Պենտագոնը ծրագրում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:

Սկզբում Պանետտան փորձում էր կատակել` ասելով. «Դառնալով պաշտպանության նախարար` առաջին բանը,որ հասկացա այն էր, որ մենք մշակում ենք մի շարք ծրագրեր` կյանքի ցանկացած իրավիճակի համար»:

Սակայն այն հարցին, արդյոք կհաջողվի անհրաժեշտության դեպքում այն հաջողությամբ իրականացնել, նախարարը հայտարարել է. «Կարծում եմ, դա խնդիր չէ: Եթե ստիպված լինենք այն իրագործել, ապա դա հաջողությամբ կանենք»: