AM
20 Ապրիլ 2012 - 17:52 AMT

Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի հանդեպ ԵՄ հերթական պատժամիջոցների դեմ

Ռուսական կողմը հանդես է գալիս նոր պատժամիջոցների դեմ, որոնք Եվրամիությունը ծրագրում է Սիրիայի հանդեպ կիրառել երկուշաբթի օրը:

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով` Ռուսաստանը միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի է համարում Դամասկոսի հանդեպ միակողմանի պատժամիջոցների ընդունումը Եվրամիության կողմից:

Լուկաշևիչը նշել է, որ միջազգային պատժամիջոցների ընդունումը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի արտոնությունն է: