AM
21 Ապրիլ 2012 - 11:42 AMT

Առաջիկա երկու ամիսներին ԵՄ-ն կարող է վերանայել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը հաղորդել է Իրանի դեմ պատժամիջոցները վերանայելու հավանականության մասին: Ուրբաթ օրը շտապ հաղորդագրությամբ, մեջբերելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին, հաղորդվել է, որ լիովին հավանական է՝ առաջիկա երկու ամիսներին Եվրամիությունը վերանայի ԻԻՀ նավթային արդյունաբերության դեմ էմբարգոն:

ԻԻՀ նավթի նախարար Ռուստամ Քասեմին երկուշաբթի երեկոյան հաղորդել է, որ չնայած ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի պատժամիջոցներին, իրանական նավթի մակարդակը չի նվազել, և Թեհրանն անընդհատ պահպանում է արտադրության վերին սահմանը՝ հաստատված ՕՊԵԿ կողմից: