Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ որոշ ներքին և արտաքին ուժեր ցանկանում են ձախողել զինադադարը Սիրիայում: Լավրովը խոստովանել է, որ Սիրիայի զինված խմբավորումները բախումներ են հրահրում հրադադարը ձախողելու համար:
Ըստ նրա, հրադադարի հնարավորությունը բավականին «փխրուն» է: Նա մեղադրել է տարածաշրջանի պետությունների ղեկավարներին, որոնք ձգտում են տապալել Աննանի առաքելությունը ու նսեմացնում են նրա ջանքերն, ուղղված Սիրիայի ճգնաժամի հաղթահարմանը:





