AM
21 Ապրիլ 2012 - 10:47 AMT

Հիլարի Քլինթոնը չի պատրաստվում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2016 թվականին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի պատրաստվում առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում 2016 թվականին: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նա կարող է դառնալ ԱՄՆ առաջին կին նախագահը:

Քլինթոնը նշել է, որ եկել է ժամանակը, որ կանայք դառնան երկրի նախագահներ ու բարձր պաշտոններ զբաղեցնեն կառավարությունում, սակայն իր համար նա նման հավանականություն չի դիտարկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CNN-ին:

«Նման ապագան ինձ համար չէ, սակայն, ես հուսով եմ, որ կկարողանամ քվեարկել այն կնոջ օգտին, որը կառաջադրվի նախագահի պաշտոնում»,-ասել է Քլինթոնը:

Փոխնախագահ դառնալու հավանականության մասին նա կրկին ասել է, որ դա տեղի չի ունենա: